Գևորգ Պետրոսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դե՞մ. ինչ է առաջարկում ԲՀԿ-ական պատգամավորը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

.

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և վաղեմության ժամկետ չկիրառել 300.1-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:

Այսինքն՝ Պետրոսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում:

Այս պահին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվում է միայն Ռոբերտ Քոչարյանը, և սրանից կարելի է եզրակացնել, որ ԲՀԿ-ական պատգամավոր Պետրոսյանը ուզում է ամեն ինչ անել, որ Քոչարյանը վաղեմության ժամկետի կիրառման հիմքով չհայտնվի ազատության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս