Սիրիայի ԶՈւ-ն օդային գրոհ է արել, զոհվել է 29 թուրք զինվորական․ Թուրքիան վրեժ է լուծել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

իսդիլբ

«Yeni Şafak»-ը, հղում անելով թուրքական Հաթայ նահանգի ղեկավար Ռահմի Դոգանի հայտարարությանը, հայտնում է, որ սիրիական Իդլիբ նահանգում Բաշար Ասադի ռեժիմը օդային գրոհ է արել, որի հետևանքով զոհվել է 29 թուրք զինվորական։

Բաշար Ասադի ռեժիմի օդային գրոհի հետևանքով նաև թուրք զինվորականներ են վիրավորվել, սակայն նրանց թիվը Դոհանը չի նշել։ Հաթայի նահանգապետը հաղորդել է, որ նրանց արդեն Թուրքիա են տեղափոխել և հոսպիտալացրել։

Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անվտանգության հարցերով արտահերթ խորհրդակցություն է հրավիրել։

«ՌԻԱ «Նովոստին» հաղորդում է, որ դրանից հետո Թուրքիան իր զինվորականների մահվանն ի պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայի զինված ուժերին՝ գնդակոծելով սիրիական բանակի դիրքերը։

«Թուրքիան վրեժ է լուծում իր զինվորականների մահվան համար՝ հարվածներ հասցնելով Սիրիայի կառավարական ուժերին»,-պատասխան հարվածից հետո նման հայտարրաություն է արել Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի գծով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին։