Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

կորոնա

Թուրքական «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը հայտարարություն է տարածել, որ ժամանակավորապես դադարեցնում է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով։ 

Ավիաընկերության գործադիր տնօրեն Իլքեր Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը նաև Իրանի հետ: Ավիափոխադրողը կորոնավիրուսի պատճառով նվազեցրել է թռիչքները նաև դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:

Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունը որոշել է կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկվում. ավիաընկերությանը պատկանող բոլոր ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականացվում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։