Դավթաշենում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտ, ինտերնետի սյունն ընկել է երթևեկելի գոտի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

սյուն1

Հայաստանի ԱԻՆ-ում փետրվարի 28-ին՝ ժամը 07:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել է երթևեկելի գոտի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, ինտերնետի սյուն է ընկել երթևեկելի գոտի:

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից: