Վրաստանի հետ սահմանի փակման հարցը դեռ չի քննարկվում․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

Արմեն Գրիգորյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծվում է աշխատանքային խումբը, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության համակարգի պատասխանատու կառույցների հետ։ Այս մասին, անդրադառնալով կորոնավիրուսի տարածման վտանգներին, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  

Գրիգորյանը նշել է, որ գերատեսչությունները և՛ Հայաստանի ներսում, և՛ Հայաստանից դուրս օնլայն կապի մեջ են, վտանգի դեպքում կկայացվի համապատասխան որոշում։

Անդրադառնալով Վրաստանի հետ սահմանը փակելուն՝ պայմանավորված երկրում արդեն արձանագրցած կորոնավիրուսի դեպքին, ԱԽ քարտուղարն ասել է․

«Այս պահին նման հարց դեռ չի քննարկվում։ Վրաստանում իրավիճակով պայմանավորված կապի մեջ են համապատասխան գերատեսչությունները, բոլոր հարցերը քննարկում են, բոլոր տարբերակները սեղանին կան, և լուծումներն էլ իրավիճակին համապատասխան կլինի»։