Սումգայիթի կոտորածից անցել է 32 տարի․ Ադրբեջանն այդպես էլ ափսոսանք չհայտնեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ադր

1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունն սկսեց հայ բնակչության բնաջնջում, հայերի ունեցվածքի թալան: Եռօրյա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ: 1988-1990 թթ. հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի հայկական համայնքը՝ մոտ կես միլիոն մարդ:

Սումգայիթ

Սումգայիթի կոտորածը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնց միջոցով ԼՂ բնակչությունը պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունք:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն ադրբեջանական իշխանությունն արդեն արել էր իր գործը։

Սումգայիթ
Սումգայիթի ցեղասպանության քողարկման և միջազգային հանրության շրջանում ապատեղեկատվության տարածման պատճառով Ադրբեջանի իշխանությունը հակահայկական քարոզչությունը շարունակեց նաև հետագայում, ինչը հանգեցրեց 1990 թվականի հունվարի՝ Բաքվի կոտորածների։

Սումգայիթ

1988 թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև։

«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80 %-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ՝ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»,-նշված էր Եվրոպական խորհրդարանի դատապարտող բանաձև։

Սումգայիթ

Սումգայիթում հայերի ջարդից անցել է 32 տարի, սակայն Ադրբեջանի իշխանությունը երբեք չի դատապարտել Սումգայիթի ջարդերը, ափսոսանք չի հայտնել էթնիկ զտումների համար:

Սումգայիթ