ԱԱԾ-ն զբաղվում է ադրբեջանցու՝ ՀՀ ԱԱԾ-ի մասին ծաղրալի տեսանյութի հարցերով․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԱԱԾ-ն դրանով զբաղվում է: Այս մասին փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Հայաստանում գտնվող ենթադրյալ ադրբեջանցին ծաղրանքով խոսում Հայաստանի ԱԱԾ-ի մասին:

ԱԱԾ-ն ավելի ուշ հայտնել էր, որ այդ տեսանյութի մասին տեղյակ է:

«ԱԱԾ-ն դրանով զբաղվում է եւ ինչ անհրաժեշտ լինի, հանրության հետ կկոմունիկացնի: Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ հաստատվե՞լ է արդեն, տեսանյութում իրո՞ք ադրբեջանցի է, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ մասով ԱԱԾ-ն կխոսի, եթե ինֆորմացիան հրապարակային դարձնելու անհրաժեշտություն լինի: