«Մենք դրա դեմ պայքար ենք մղելու». Մարտիրոսյանը՝ սատանայի և որոշ ուժերի միջև կապի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

«Ցանկացած դրսևորում, որ տեղի է ունենում, մենք դա դիտում ենք ազգային անվտանգության շահերից ելնելով»,- այս մասին փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ բացահայտումներ կան կապված վարչապետի այն հանձնարարականի հետ, որով ԱԱԾ-ն պետք է որոշ շրջանակների և սատանայի միև կապի ձևերը ճշտեր:

«Ցանկացած, լինի սատանիստական շարժում, թե կրոնական այլ շարժումներ, որոնք կվտանգեն մեր ազգային անվտանգությանը, մենք դրա դեմ պայքար ենք մղելու եւ օրենքի խստությամբ պատժելու ենք»,-ասաց Մարտիրոսյանը: