Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է․ նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ․ Լուչեսկու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

մխիթարյանլուչենսկի

«Իհարկե, իմ թիմում եղել են ` Վիլիան, Ֆերնանդինյո, Դուգլաս Կոստա, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»։ Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այս մասին տեղեկացնում է Tuttomercato-ն:

«Մխիթարյանը յուրահատուկ խաղացող է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ»,- նշել է Լուչեսկուն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2010-2013 թվականներին հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»:

«Ռոմայի» կազմում Մխիթարյանը այս մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: