Թուրքիայում Իդլիբի իրավիճակի սրման ֆոնին խափանվել է սոցիալական ցանցերի աշխատանքը 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

սոցցանցեր

Իդլիբում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիայում մի շարք սոցիալական ցանցերի աշխատանք խափանվել է։ Դրանց թվում են՝ Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը և YouTube-ը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում կա նաև դեպի Google հասանելիության խնդիր։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին Իդլիբում օդային հարձակման ժամանակ 33 թուրքական զինծառայողների մահվան մասին(վիրավորվել էր 30 մարդ):

Թուրքիայում սոցիալական ցանցեր մուտք գործելու դժվարությունները սկսվել են գիշերը զինվորականների մահվան մասին առաջին տեղեկություններից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նման խնդիրներ նկատվել էին նաև նախկինում, երբ խոշոր ահաբեկչական հարձակումներ էին և 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ կատարվեց։