Ռուսաստանը թուրքական ԶՈւ-ի տեղն իմանալով է հարվածել․ Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

զու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ուշագրավ հայտարարություն է արել, ըստ որի՝ Ռուսաստանը, թուրքական զինուժի տեղակայման վայրերի մասին ստույգ տեղեկություն ունենալով հանդերձ, օդային հարձակում է իրականացրել։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը։

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ իրենք տեղյակ էին պահել ռուս պաշտոնյաներին թուրքական զորքի տեղակայման վերաբերյալ, և չնայած դրան՝ Ռուսաստանը հարձակում է գործել՝ հարվածելով նույնիսկ տարածքում գտնվող շտապօգնության մեքենաներին։

Ըստ նրա՝ ռուսական կողմը  ոչ միայն նախապես տեղյակ է եղել թուրքական զինուժի մասին, այլև առաջին հարձակումից հետո զգուշացվել է, բայց ռուսները զգուշացումից հետո էլ շարունակել են հարվածնել։ Նա ընդգծել է նաև, որ թուրքական զորքի կազմում չեն եղել այլ զինված խմբեր։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակումից հետո թուրքական զորքը հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին և վնասազերծել 309 սիրական բանակի զինվոր, ոչնչացրել մեկական SA-17 և 1 SA-22 հակաօդային պաշտպանության համակարգեր, 5 ուղղաթիռ, 23 տանկ, 23 հրանոթ և հրետանային ինքնագնաց կայանք: