Գերմանիայում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աշխարհ

Գերմանիայում ավելանում է COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը. 18 նոր դեպքի մասին է  հայտնի դարձել նախօրեին:

Ըստ DW-ի՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45-ի:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բավարիայի Webasto ընկերության 16 աշխատակից և նրանց ընտանիքի անդամները, որոնք դարձել են վիրուսի առաջին կրողները Գերմանիայում, արդեն բուժվել են: