Իդլիբի իրավիճակի կապակցությամբ Անկարան սիրիացի փախստականներին չի խանգարի հասնել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

միգրանտներ

Թուրքիայի կարգադրությամբ այլևս չեն խոչընդոտվի փախստականների՝ Եվրոպա անցնելը։ Այդ կապակցությամբ առնվազն 300 միգրանտ հյուսիս-արևմուտքից ուղևորվում Է Հունաստանի հետ սահման։ Փետրվարի 28-ին այս մասին հայտնել Է «Սաբահ» թուրքական թերթը։

Միգրանտների թվում կան Իրանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներ։ Նրանք կեսգիշերին սկսել են շարժվել Հունաստանին սահմանակից Էդիրնե նահանգի կողմ։ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ անվտանգության ուժերի կողմից խոչընդոտների չեն ստեղծվի փախստականների՝ սահմանն անցնելիս։ Նրանց թվում են Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից միգրանտներ: 

Սրանից բացի, Թուրքիայում կառավարող Արդարության և զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմար Չելիքը Իդլիբում իրադրության նոր սրման կապակցությամբ նախազգուշացում է արել․ Անկարան սիրիացի փախստականներին չի խանգարի հասնել Եվրոպա,- հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: