Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան․ երկրում գրանցվել է վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Կորոնավիրուս

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Ադրբեջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտնել Է երկրում գործող օպերատիվ շտաբը։

«Վարակվածը Ռուսաստանի քաղաքացի Է, որն Ադրբեջանի տարածք Է ժամանել Իրանից: Նա տեղավորված Է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում»,-նշվում Է օպերատիվ շտաբի տարածած տեղեկատվության մեջ:

Կորոնավիրուսով վարակվածի վիճակը գնահատվում է կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել է ՌԴ քաղաքացին։

Նշնենք, որ այսօր հարևան Վրաստանում գրանցվել է կրոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։ Վրաստանի քաղաքացին վերադարձել էր Իտալիայից։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։