Կորոնավիրուսի տարածման պատճառով անգլիական ակումբը դադարեցնում է ձեռքսեղմման ավանդույթները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ձեռքսեղմում

«Նյուքասլի» խաղացողներն ու անձնակազմն այլևս ձեռքսեղմումով միմյանց չեն ողջունի՝ կորոնավիրուսի համաճարակ տարածելու վախի պատճառով:

«Ըստ մեր ավանդության՝ հանդիպելիս բոլորը ձեռքսեղմումով են միմյանց ողջունում։ Մեր գերազանց բժշկի խորհրդով՝ դադարեցրինք դա անել»։

Գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը հայտնել է, որ ակտիվ հետևում են հեռուստացույցին՝ հասկանալու համար, թե ուր է գնում վիրուսը։