Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային ջարդերով արձագանքեց ԼՂ ինքնորոշման խաղաղ կոչին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News            

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի վերաբերյալ գրառում է արել, որում մասնավորապես նշել է․

«Մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչերին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ պարտավորվելով կանխել նման հանցագործությունները», - գրել է Փաշինյանը:

Սումգայիթի կոտորածը պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնց միջոցով ԼՂ բնակչությունը պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունք:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն ադրբեջանական իշխանությունն արդեն արել էր իր գործը։

1988 թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև։

«Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80 %-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923 թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988 թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ՝ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»,-նշված էր Եվրոպական խորհրդարանի դատապարտող բանաձև։

Տեսանյութեր

Live

Լրահոս