Լիահույս եմ՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի թողած դպրոցը կշարունակի նրա գործը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

արայիկհարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ։ Գրառումը ստորև․

«Իմ խորը վշտակցությունն եմ հայտնում հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումն ու տարիների նվիրյալ աշխատանքը մեր պատմական արժեքների ուսումնասիրման և պահպանման գործում: Նրա գործունեության աշխարհագրական տարածքը ընդգրկում է ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրում գտնվող հուշարձանների ուսումնասիրումն ու փաստագրումը:

Լիահույս եմ՝ հուշարձանների ոլորտի գիտակ մարդու՝ Սամվել Կարապետյանի թողած դպրոցը կշարունակի նրա գործը»- ասված է ուղերձում: