Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի հերթական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

գովազդ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է հերթական նախաձեռնությունը «Իմ քայլը» հիմնադրամից։

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ամբիոնի հետ համատեղ նախաձեռնել ենք արվեստի կառավարման ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր։ Ծրագրի նպատակն է արվեստի ոլորտի ապագա մենեջերներին նորովի ներկայացնել դասական երաժշտության ոլորտի հնարավորությունները։

Երիտասարդները մասնակցում են ինտերակտիվ դասախոսությունների, ապա եռամսյա փորձուսում անցնում դասական երաժշտության կոլեկտիվներից մեկում կամ «Իմ քայլը» հիմնադրամի «Դասական երաժշտության կայուն զարգացում» ծրագրում։ Կայացած դասախոսություններից երեքը նվիրված են եղել դասական երաժշտության առաջմղմանը, միջոցառումների կազմակերպմանը և տեխնիկական ապահովմանը»,- գրել է նա։

աննա