Երևանում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով քաղաքացին սրահում ընկել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Փետրվարի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Մոսկովյան փողոցում ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 61-ամյա քաղաքացին սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն։