Փարիզի Նորաձևության շաբաթին մոդելները հարթակ են դուրս եկել կորոնավիրուսի դեմ դիմակներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

կորոնավիրուս

Փետրվարի 24-ին՝ Փարիզի Նորաձևության շաբաթում «Աշուն 2020» հավաքածուն ներկայացնելիս, ֆրանսիական «Marine Serre» բրենդի մոդելները հարթակ են դուրս եկել բժշկական դիմակներով: Այդ մասին հաղորդել Է «Paper»-ը։

Բացի զգեստներից՝ բլեյզերներից, թիկնոցներից, գլխարկներից, նրանք ցուցադրել են շնչադիմակներ, որոնք դիզայնով և գունավորմամբ համապատասխանել են հագուստի ոճին:

Դիմակներով ցուցադրության գաղափարը առաջացել է Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով, որը ներթափանցել է նաև եվրոպական երկրներ:

Նշնեք նաև, որ չինացի 6 դիզայներներ, որոնք ցուցադրություններ էին պլանավորել նորաձևության շաբաթին, չեղյալ են հայտարարել իրենց ուղևրությունները, իսկ Փարիզի Բելվիլ չինական թաղամասում կարանտին է հայտարարվել: