Էրդողանը Իդլիբի իրավիճակը կքննարկի Թրամփի, Մերկելի, Մակրոնի և Ջոնսոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հեռախոսազրույցներ կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին հայտնում է Haberturk-ը։ Նշենք, որ այսօր նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Իդլիբի իրավիճակը,և պայմանավորվածություն են ձեռք բերվել Անկարայում աշխատանքների շարունակման համար։