5-րդ զորամիավորման ենթակա զորամասերի վերահսկմանն առնչվող հավաք-խորհրդակցություն է եղել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ  28,  24News            

բանակ

Փետրվարի 28-ին 5-րդ զորամիավորման վարչակազմի սպաների հետ անցկացվել է ենթակա զորամասերի գործունեության վերահսկմանն առնչվող հավաք-խորհրդակցություն:

Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել զորամասերում ամենօրյա գործունեության կազմակերպման, ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանն ստուգելու և զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: