Իրանում ևս չորս պատգամավոր վարակվեց կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

իրանիխորհրդարան

Իրանում ևս չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է eadaily.com կայքը` հղում տալով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլիի հայտարարությանը: 

Խորհրդարանի 30 պատգամավոր անցել է կորոնավիրուսի թեստ այն բանից հետո, երբ խորհրդարանում երկու պատգամավորի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Դեռ չի հրապարակվել վիրուսով վարակված պատգամավորների անունները։ 

«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է նա:

Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին նույնպես վարակվել էր կորոնավիրուսով: Կորոնավիրուսով վարակման դեպք գրանցվել էր նաև Իրանի՝ կանանց և ընատնիքի հարցերով փոխնախագահի մոտ։