Մահացել է ՍՈՒ-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր հայազգի Ռոլան Մարտիրոսովը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ռոլան

Ռուսաստանում 84 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ծագմամբ ավիակոնստրուկտորը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռոլան Մարտիրոսովը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 6-ին` Մոսկվայում:  1959 թվականից աշխատել է Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում՝ նախագծերի ամենաառաջատար բաժնում։ Մարտիրոսովը մասնակցել է ՍՈՒ-24 և ՍՈՒ-24Մ ինքնաթիռների ստեղծման աշխատանքներին: ՍՈՒ-34 կործանիչը ստեղծվել է նրա անմիջական ղեկավարությամբ։ Ինքնաթիռի՝ 10 ժամյա լիցքավորմամբ և  8 տոննա բեռնվածությամբ կատարվում են երկարատև թռիչքներ։