Ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով.ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

.

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

«ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովի որոշման վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն քիչ անց՝ նիստից հետո»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: