Հավանության է արժանացել բնապահպանական հարկի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News    

.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ` Լիլիա Շուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

📢🆕 Ուրախ եմ տեղեկացնել, որ կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին մեր կողմից մշակված նախագիծը:

📄Հիշեցնեմ, որ սույն օրենքով սահմանված են մի շարք ընկերություններ, ում կողմից վճարված բնապահպանական հարկից պետությունը հաշվարկում և որոշակի մասհանումներ է կատարում համապատասխան համայնքներին՝ նախապես հաստատված բնապահպանական կամ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար:
------------------------------------------
👇Առաջարկվող փոփոխություններով լուծում ենք մի շարք կարևոր հարցեր. 👇👇👇

1️⃣📑 Նախևառաջ, նախագծով առաջարկում ենք օրենքի տեքստում զերծ մնալ ընկերությունների անվանական նշումից և առաջնորդվել կարգավիճակի ամրագմամբ, քանի որ ըկերությունները կարող են լուծարվել, անվանափոխվել, վերակազմակերպվել և յուրաքանչյուր փոփոխության ժամանակ անհրաժեշտություն չի առաջանա օրենսդրական նոր փոփոխության: Մեր առաջարկի մյուս և առավել կարևոր հիմնավորումն այն է, որ օրենքով ՊԱՐՏԱԴԻՐ պետք է լինի մասհանումների իրականացման պահանջ/իրավունք ամրագրվի ❗️ԲՈԼՈՐ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների կողմից կատարված վճարումներից, ինչը իրավական առումով թույլ կտա այն համայնքներին, որտեղ կան մետաղական հանքավայրեր շահագործող այլ ընկերություններ, նույնպես դիմել մասհանումների ստացման համար: Ի տարբերություն այս նոր կարգավորման, որով ընդերքօգտագործման բլոկի ընկերությունները պարտադիր ամրագրում ենք, մյուս ընկերությունների ցանկը կսահմանվի Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը: Ակնկալում ենք, որ այս ընկերությունների շրջանակը նույնպես կընդլայնվի լիազոր մարմնի որոշմամբ: 🤝Շնորհակալություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia համագործակցության համար:

2️⃣🧮Նախագծով առաջարկվում է նաև կատարել փոփոխություն համայնքային բյուջեներին մասհանումների չափերի որոշման մասով: Նշենք, որ հարկային համակարգում միասնական հաշվի ներդրման արդյունքում հարկ վճարողների հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվին կատարված վճարումների հաշվին (բացակայում է վճարման նպատակային նշանակությունը): Այս պատճառով արդեն երկրորդ տարին է, ինչ գործնականում անհնար է համապատասխան գումարների տարանջատումը և հաշվարկների իրականացումը, ինչի արդյունքում համայնքներին համապատասխան մասհանումներ չեն կարող կատարվել:
Փակուղուց դուրս գալու նպատակով առաջարկվել է փաստացի վճարված գումարների փոխարեն հաշվարկի համար հիմք վերցնել բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված հանրագումարը:
🤝Շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia համագործակցության համար:

3️⃣🔎 Հարցի ուսումնասիրության ընթացքում նկատեցինք, որ համայնքների կողմից չկա հանրային հաշվետվողականության գործելաոճ, ինչն էլ ապահովելու համար առաջարկում ենք համապատասխան նորմատիվ պահանջ ավելացնել՝ համայնքների կատարած աշխատանքների վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia սահմանած ձևաչափով տեղեկատվության ամփոփման և հանրության համար հրապարակման մասին:

🇦🇲Շարունակելի.. 🔜կհանդիպենք Ազգային ժողովում: Բոլորիդ լավ հանգստյան օրեր: