17 և 19-ամյա երիտասարդներ կրպակում ատրճանակով սպառնացել են պահակին ու փող հափշտակել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Փետրվարի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքը տեղի է ունեցել հաղորդումից մեկ օր առաջ՝ փետրվարի լույս 24-ի գիշերը։ Երկու երիտասարդ մտել էին Խանջյան փողոցի կրպակներից մեկը, ատրճանակի նմանվող առարկայով սպառնացել պահակին ու փող հափշտակել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում էր։ Հանցագործության բացահայտմանը միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հաղորդումից երկու օր անց հանցագործությունն արդեն բացահայտված էր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին կասկածվողների ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչներ 17 և 19-ամյա երիտասարդները փետրվարի 27-ին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվել են։
Հետագա միջոցառումներով՝ հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք գազային ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։