Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Սամվելկարապետյան

Անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն՝ «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Այս մասին տեղեկացնում են Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։