Թեհրանից ժամանեց վերջին ինքնաթիռը՝ ՀՀ 82 քաղաքացիով․ ոչ ոք չունի բարձր ջերմություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

արսենթորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրանից ժամանած վերջին ինքնաթիռը:

«Այս չվերթով Հայաստան է եկել 82 ՀՀ քաղաքացի: Ստուգվել է բոլորի ինքնազգացողությունը: Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ»,- տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:

«Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։