Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չեմ տեսնում․ Բլեյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ ՀՀ նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարությունների մեջ հասարակության շահը չի տեսնում։

«Երբ դատարանը որոշում է կայացնում, կայացնում է հանուն ՀՀ պետության, ուրեմն ոտնձգություն է կատարվել այդ հասարակության դեմ, և ինքն իր որոշումով վերականգնում է արդարությունը։ Հիմա այս դատավարությունների դեպքում այդ շահը չեմ տեսնում։ Ես ուզում եմ մեր շահը տեսնել։ Արդարադատությունը վերականգնել նշանակում է անմեղության կանխավարկածը պահել։ Մենք այս երկու տարում դա դրեցինք մի կողմ։ Մարդիկ մարդ են, ընտանիք ունեն ու պատահական մարդիկ չեն։ Այդ շտապողականությունը, արդեն կանխորոշված լինելը դատավարություն չէ»,- նկատել է Բլեյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։