Թուրքիան ու Իսլամական պետությունը մասնակցել են Ապրիլյան քառօրյային․ Տիգրան Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

«Ապրիլյանի դեպքերը քննող հանձնաժողովը տեղեկություն ունի Քառօրյա պատերազմին Թուրքիայի բանակի և ԻՊ-ի մասնակցության մասին»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։ 

«Հիմա քննում ենք ապրիլյանի դեպքերը և վերջնական չենք խոսի։ Հանձնաժողովում, երբ քննարկում էինք ՀԱՊԿ-ի շրջանակում ահաբեկչության հակազդման համաձայնագրի վավերացումը, ես հարց տվեցի ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ կապված ապրիլյանի հետ, որովհետև կա որոշակի տեղեկատվություն թուրքական բանակի և Իսլամական պետությունից Ադրբեջան վերադարձած ուժերի մասնակցության մասին»,- ասել է Կարապետյանը։

Բանակում ինքնասպանության դեպքերի, պաշտոնանկություների, հանրաքվեի և այլ հարցերի շուրջ առավել մանրամասն՝ ստորև բերվող տեսանյութում։