Մյասնիկյան պողոտայում այրվել է «BMW E60»-ի շարժիչը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

հրդեհ

Փետրվարի 28-ին՝ ժամը 15:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «BMW E60» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հայկ Խ.) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: