Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի, բուժվածներինը՝ 39 089-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

կորոնավիրուս 11

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 439-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով, բուժվածներինը՝ 39 089։ Վերջին 1 օրում ամբողջ երկրում վարակման 427 նոր դեպք է գրանցվել, մահացել է 47 մարդ:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակով վարակման 79 251 հաստատված դեպքի մասին, 37 414 մարդ դեռևս վարակակիր է (7664-ը գտնվում է ծանր վիճակում), 39 002 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 2835-ը մահացել են»,-այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։