Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

աշխարհ

Մեծ Բրիտանիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը: Այս մասին ասված է Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ Քրիս Ուիթիի ՝ փետրվարի 28-ին տարածած հայտարարության մեջ, հաղորդում է The Guardian-ը:

«Վիրուսը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի տարածքում, իսկ հիվանդը տեղափոխվել է Լոնդոնի Գայի և Սուրբ Թոմասի հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն կենտրոն»,-հայտնել է նա:

Այսպիսով` Մեծ Բրիտանիայի տարածքում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20-ի:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է կառավարության «գերակա խնդիրը» և երկրի բնակիչներին խորհուրդ տվել ձեռքերը հաճախ լվանալ օճառով: