Հակառակորդը հրադադարը խախտել է 155 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

տարածաշրջան

Փետրվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 155 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակից:

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Տեսանյութեր

Live

Լրահոս