Մարզպետները գյուղապետերին պարտադրում են, որ իրենց գյուղերում «Այո»-ն հաղթի․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ահազանգեր է ստանում մարզերից, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ն հաղթի։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Զրույցի ընթացքում Գորգիսյանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ ո՞ր մարզերից են ահազանգերը․միայն շեշտել է, որ կիրառվում են հին հանրապետական մեթոդները։

«Երեք, չորս մարզից նման ահազանգեր արդեն ստացել ենք», - ասել է նա:
Գորգիսյանի խոսքով, երեք-չորս մարզերի դեպքում մարզպետը բոլոր գյուղապետերի հետ հանդիպում է կազմակերպել, ասել, որ «ամեն ինչ պիտի անեք, որպեսզի «Այո»-ն հաղթի»։