Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 36 զինվորական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

էրդողան

Էրդողանը հայտնել է Սիրիայի Իդլիբում սպանված թուրքերի նոր թիվը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ Իդլիբում սիրիական կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 36 զինվորական։

Նշենք, որ փետրվարի 27–ի երեկոյան թուրքական ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ Իդլիբում հարձակում են գործել սիրական կառավարական ուժերի դեմ, որից հետո սիրիական օդուժը ծանր ռմբակոծության է ենթարկել ահաբեկիչների դիրքերը։ Ռմբակոծության հետևանքով ահաբեկիչների հետ միասին սպանվել է 33 թուրք զինվորական։