Մարուքյանն առաջարկում է չեղարկել Երևան-Միլան չվերթները և արգելել դիմակների արտահանումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Էդմոն

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրառնալով բժշկական դիմակների արտահանման արգելքին, ինչպես նաև առաջարկել է չեղարկել Երևան-Միլան չվերթները։

«Կորոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ

1. Կարծում եմ՝ պետք է չեղարկել Երևան-Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։

2. Ինչո՞ւ մինչև հիմա չի արգելվել բժշկական դիմակների արտահանումը, որն արգելվել է Վրաստանում և վաճառվում է հատուկ պայմաններով։ Հայաստանում արտահանումը չի արգելվել ,և ըստ որոշ լուրերի՝ այդ դիմակները արտահանվել են մեծ փող աշխատելու նպատակով։ Կարծում եմ՝ պետք է արգելվի բժշկական դիմակների արտահանումը։

3. Պետք է պետական բոլոր մարմինների համար, որոնք քաղաքացիներին զանազան ծառայություններ են մատուցում, առանձնացնել և նախատեսել հատուկ բժշկական դիմակներ, ակնոցներ արտահագուստ, որոնք համաճարակի բռնկման պարագայում կօգտագործվեն հանրային ծառայողների կողմից քաղաքացիներին անդադար ծառայություններ մատուցելիս»,-գրել է Մարուքյանը։