Հայ-վրացական սահմանին պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղել է Իրանում, թե ոչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

հայ-վրացականսահման

Հայ-վրացական սահմանին վրաց սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են: Այս մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիան»։ 

Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինել: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղել է Իրանում, թե ոչ:

Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում:

Դայանա Համբարձումյանը, ով Վրաստանի քաղաքացի է, բայց ապրում է նաև Հայաստանում, այս պահին Սադախլոյի սահմանային անցակետում է, ու ասում է, որ մեկ ժամից ավելի է սպասում են, քանի որ իրենց երկու ուղևորներին՝ սևամորթ մի տղային ու ֆիլիպինցի աղջան չեն թողնում անցնել, իրեն էլ դժվարությամբ են թողել.

«Իմ մարմնի ջերմաստիճանը սովորականում 37 է, չափեցին ու չէին թողնում, երկար համոզելուց հետո, որ դա իմ նորմալ ջերմությունն է, ու վրացերեն խոսելուց հետո միայն ստացվեց համոզել նրանց, որ  անցնեմ, հիմա 40 րոպեից ավել է սպասում ենք՝ անորոշ, ոչինչ չեն պատասխանում: Պարտադիր ճշտում են՝ Իրանում եղել ենք, թե չէ»,- Ալիքին փոխանցեց Դայանան:

Հիշեցնենք՝ վրաց-հայկական սահմանի փակման հարց այս պահին  օրակարգում չկա, ինչպես հայտնել են հայ պաշտոնյաները: