Իսրայելում մեկ անձի պատճառով երրորդ անգամ կկազմակերպվեն ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

իսրայելընտրություններ

Իսրայելում հաջորդ շաբաթ կանցկացվեն մեկ տարվա մեջ երրորդ ընտրությունները՝ հույսով, որ երրորդ փորձից ընտրողները երկիրը դուրս կբերեն քաղաքական փակուղուց: Եվ կրկին ուշադրության կենտրոնում վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ոմանց կարծիքով բևեռացված գործիչ լինելու հարցն է։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Նրա կուսակցությունը և իր ճամբարից շատերը նրան տեսնում են որպես գրեթե անփոխարինելի գործիչ, մարդ, ով երկիրը զերծ է պահել տարածաշրջանում տարատեսակ սպառնալիքներից, և որ բացի նրանից գրեթե ոչ մեկին չեն պատկերացնում երկրի ղեկավարի պաշտոնում, որը շուրջ 11 տարի է ղեկավարել երկիրը։ Իսկ մյուս ճամբարում համարում են, որ նա, որպես առաջնորդ, այդ տարիների ընթացքում արդեն անցել է ընդունելի լինելու սահմանները։ Նրանք կենտրոնացել են այն փաստի վրա, որ վարչապետին մեղադրանք է առաջադրված և շուտով դատարանի առաջ կկանգնի կոռուպցիոն տարբեր հոդվածներով: Մեղադրյալներն էլ հենց Նեթանյահուի ճամբարից են»,-ասում է Իսրայելում ԱՄՆ-ի նախկին դեսպան Դան Շափիրոն: Ինչպես այս տարվա նախորդ երկու ընտրությունները, այս անգամ ևս ո՛չ Նեթանյահուն և նրա «Լիքուդ» կուսակցությունը, և ո՛չ նրա մրցակից Բենի Գանցը կարծես թե չեն կարողանա մեծամասնություն կազմել 120 հոգուց բաղկացած խորհրդարանում: «Ըստ էության երեք ընտրություններն էլ մեկ անձի պատճառով են: Որովհետև, եթե Նեթանյահուն հեռանա, Գանցը և «Լիքուդ» կուսակցությունը կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել մեկ շաբաթում»,-ասում է Ազգային անվտանգությոան ուսումնասիրությունների ինստիտուտից Յահուդա Բեն Մեյրը:

Թել Ավիվի համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները հիասթափված են քաղաքական փակուղուց: «Մենք խրված ենք մի տեղում, որտեղից չենք կարողանու առաջ շարժվել: Կարծես շրջան լինի, որը երբեք չի ավատվում»,- ասում է թատերական բաժնի ուսանող Ավիշա Նամիրովսկին: «Իմ ամենամեծ մտահոգությունը «Կապույտ և սպիտակ» դաշինքի ու «Լիքուդ» կուսակցության միջև տարբերությունը չէ: Ես մտահոգված եմ կառավարությունում ճշմարտության և ազնվության խնդրով, կառավարության գործունեությունը չպետք է կոռումպացված լինի»,- ասում է համալսարանի աշխատակից Յիցակ Զիմերմանը: «Որպես արաբ, ինձ համար ամենակարևորն այստեղ ռասիզմին վերջ տալն է: Այստեղ արաբների նկատմամբ մեծ խտրականություն կա: Ես մարդ եմ, ով չի տարբերվում ոչ մեկից և ուզում եմ, որ ինձ այդպես էլ վերաբերվեն»,-ասում է ապագա բուժքույր Մադլեն Օթմանը: Այդուհանդերձ հանրությունը կքվեարկի այս ընտրություններին, և Նեթանյահուի ճակատագիրը կորոշվի՝ կախված իրեն ուղղված կոռուպցիոն մեղադրանքների դատավարությունից, որը նախատեսվում է սկսել ընտրություններից երկու շաբաթ հետո: