ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
Independent.co.uk-ը, հղում անելով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մահացել է կորոնավիրուսով վարակված Մեջլիսի պատգամավորներից մեկը։Տեղեկության համաձայն՝ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։
Նշնեք, որ ավելի աղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակված Մեջլիսի 5 պատգամավոր։ Խորհրդարանի աշխատանքը դադարեցվել էր։
Իրանի պաշտոնական վիճակագրության՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի, մահացածները՝ 43-ի, բուժվածներինը՝ 123-ի: Մինչդեռ BBC-ն հայտնել էր, որ Իրանը թաքցնում է կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը։ Ըստ աղբյուրի՝ այն հրապարակվածից 6 անգամ շատ է։