Հունաստանը Թուրքիայից ԵՄ մտնող սիրիացի փախստականների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

 

փախստական
News.sky.com-ը հայտնում է, որ հույն սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանից ԵՄ-ի տարածք մտնելու փորձ անող մի քանի հարյուր փախստականնների կանգնեցնելու համար։  

Ավելի վաղ Թուրքիայից 100-ավոր փախստականներ շարժվել են դեպի ԵՄ անդամ երկրների այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: 

Նշենք, որ Թուրքիայի տարածքում շուրջ 3,6 միլիոն փախստական կա:

Ավելի վաղ Թուրքիան բացել էր ԵՄ անդամ երկրների հետ սահմանը սիրիացի փախստականների համար՝ հայտարարելով, որ Թուրքիան պարտավոր չէ ընդունել նման մեծ թվով փախստականների:

«Վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք ընդունել նման թվով փախստականների: Դուք խոստացել էիք մեզ օգնություն, սակայն ոչինչ չեք անում, և ահա մենք երեկ բացեցինք մեր սահմանները: Արդեն 18.000 փախստական է անցել, իսկ այսօր գուցե անցնի 25-30 հազարը, և մենք այլևս մեր դռները չենք փակի, որովհետև ԵՄ-ն պետք է պահի իր խոստումը»,- ասել է Էրդողանը: