Կորոնավիրուսի վարակի պատճառով այսօրվանից ժամանակավորապես փակվում է Ադրբեջան-Իրան սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

իրանադրբեջան

«Կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված որոշում է ընդունվել փետրվարի 29-ին՝ ժամը 16:00-ից ժամանակավորապես փակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական սահմանը»,- ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:

Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Երկրում արդեն հայտնաբերվել է վարակման 593 դեպք, մահացել է 43 մարդ:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։