ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանները բաց են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ առնվազն 18 000 սիրիացի փախստական է հատել ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանն այն բանից հետո, երբ Անկարան բացել է այն նրանց համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV-ին։

«Այսօր առավոտվա դրությամբ 18 000 միգրանտ է հատել Թուրքիայի և Եվրոպայի սահմանը․ մենք այսուհետ չենք փակի սահմանի դռները․դա կշարունակվի։ Մենք այն վիճակում չենք, որպեսզի կերակրենք այդ թվով փախստականների»,- Ստամբուլում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել է Էրդողանը։