Գագիկ Խաչատրյանի բուժումը հնարավոր է միայն արտերկրում․ բուժհանձնաժողովը որոշումը փոխեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

«Պետությունը խտրական մոտեցում է ցույց տալիս Կարեն Խաչատրյանի հանդեպ։ Հույս ունեմ, որ դատարանն այս անգամ կբավարարի նրան ազատ արձակելու միջնորդությունը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Փաստաբանի խոսքով՝  փաստեր չկան, որ Կարեն Խաչատրյանն ազատության մեջ կխոչնդոտի քննությանը։

«Կարեն Խաչատրյանը պետությանը ենթադրաբար պատճառված 301 մլն դրամ վնասի 225 մլն-ը վճարել է դատախազության դեպոզիտի հաշվին։ Դա ցույց է տալիս, որ նա խոչնդոտելու, թաքնվելու մտադրություն չունի»,- ասել է փաստաբանը։

Խոսելով Գագիկ Խաչատրյանի մասին՝ Մակինյանն ասել է, որ նրա բուժումը հնարավոր է իրականացնել միայն արտերկրում։

Շարունակությունը՝ տեսանյությում։