Ադրբեջանցի օգտատերը տարածել է նախօրոք մոնտաժված հոլովակ՝ ցանկանալով խուճապ ստեղծել ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Սույն թվականի փետրվարի 26-ին հայ օգտատիրոջ ֆեյսբուք սոցիալական էջում տեսանյութ է հրապարկվել, որտեղ Ադրբեջանի քաղաքացիներն իբրև անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ։ Նախօրոք պատրաստած ձայնագրությամբ կցված տեսանյութում քաղաքացին վիրավորական խոսքեր է հղում հայերին և Երևանն անվանում Ադրբեջան։

Արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժի արդյունք է։ Իսկ իրական հոլովակի հեղինակը մի կին է, ով այդ հոլովակը տարածել էր դեռևս  2018 թ․-ին, որում նա պատմել է «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի գործունեության մասին։

Գոռ Մադիգ Գրիգորյան օգտատերն, ով ֆեյսբուքի իր էջում տարածել էր հոլովակը, այն ստացել էր ոմն ադրբեջանցի օգտատեր Դավուդ Գուջիևից, ով երբեք հանդես չէր եկել իրական լուսանկարով։ Վերջինս իր էջում մշտապես քննադատել է Ադրբեջանական իշխանություններին և դրանով վաստակել օգտատիրոջ վստահությունը։
Գոռ Գրիգորյանն այն տարածել է համացանում։ Հասկանալով լրջությունը և այն, որ չպետք է հոլովակը տարածվեր սոցցանցում, վերջինս դիմել է ԱԱԾ։

ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին սոցիալական կայքերում լինել զգոն, ցուցաբերել շրջահայացություն, զերծ մնալ կեղծ օգտատերերի հետ շփումներից, իսկ այդպիսի հոլովակներ ստանալու դեպքում այն տրամադրել ԱԱԾ-ին։