Ոստիկանները հենց հանցանքի վայրում բռնել ու վնասազերծել են դեղատունը թալանողին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

.

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ այսօր՝ փետրվարի 29-ին, բացահայտել են գողության դեպք:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին: Նա նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն Հրազդանի ոստիկանները հետապնդելով նրան, բռնել են: