Մարտի 2-16-ը Թբիլիսում չեն գործի մանկապարտեզները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

թբիլիսիմանկապարտեզ

Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել: Այդ մասին «ԻնտերպրեսՆյուսին» հայտնել են Թբիլիսիի Մանկապարտեզների կառավարման գործակալությունից: Թբիլիսիի մանկապարտեզները չեն գործի մարտի 2-16-ը։

Նշենք, որ Միջկառավարական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, երկրի առողջապահության նախարարության առաջարկով, կապված դպրոցներում հավելյալ ախտահանման միջոցառումների հետ, գարնանային արձակուրդները կտևեն մարտի 2-ը մինչև մարտի 16-ը: