Հռոմի պապը հիվանդացել է կորոնավիրուսով.  МСМ News

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

աշխարհ

​​​​​Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և նրա երկու օգնականները հիվանդացել են նոր տիպի կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է МСМ News-ը՝ հղում անելով Վատիկանի մամլո ծառայությանը։ Նշվում է, որ նրանց մոտ համապատասխան հետազոտության արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ 

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները գրել էին, որ Հռոմի պապը հրաժարվել էր պատարագի մասնակցելուց, ինչպես նաև այլ կարևոր միջոցառումներից վատ ինքնազգացողության պատճառով։ Այս պահին Ֆրանցիսկոսն ու նրա երկու օգնականները գտնվում են Վատիկանի հյուրանոցներից մեկում, որտեղ նրանց ցուցաբերվում է բարձրակարգ բուժօգնություն։ Իր վերջին հրապարակային հանդիպման ժամանակ Հռոմի սրբազան քահանայապետը խոսել էր կորոնավիրուսի մասին՝ նշելով. «Ես ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր նրանց, որոնք հիվանդ են կորոնավիրուսով, ինչպես նաև այն բուժաշխատողներին, որոնք հոգ են տանում հիվանդների նկատմամբ»։