Չինաստանում նորածնի մոտ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

.

Չինաստանում նորածնի մոտ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել։ Ըստ բժիշկների՝ Սյաո Սյաո անունով աղջիկը, որը լույս աշխարհ է եկել չինական Ուհան քաղաքի ծննդատներից մեկում, սարսափելի հիվանդությամբ վարակվել է իր ծնողներից։

Նորածնի մոտ չեն հայտնաբերել տենդի, հազի և շնչառության ծանրացման ախտանշաններ, կոնկրետ վիրուսի դեմ դեղամիջոցներ նրան չեն նշանակել։ Միակ բանը, որը փոքր-ինչ արտասովոր է եղել, երեխայի սրտանոթային համակարգն էր։ Սիրտը բժիշկները կարողացել են սիրտը ողջ պահել բժշկական հատուկ մեթոդներով։

Վիրուսյին վարակը նորածնի մոտից անցել է ինքնուրույնաբար՝ 17 օր անց։ Ներկայիս պահին փոքրիկ Սյաո Սյաոն ամբողջովին առողջ է, մշտական բժշկական վերահսկողության ներքո է գտնվում :